Մեծ Բրիտանիան կխոչընդոտի ԵՄ միասնական բանակի ստեղծմանը
The Times-ը փոխանցում է ,որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ ֆելոնը հայտնել է,որ Մեծ Բրիտանիան կխոչընդոտի Եվրամիության միասնական բանակի ստեղծմանն այնքան ժամանակ, քանի դեռ միջպետական միավորման անդամ է մնում: «Նման բան տեղի չի ունենա: Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել ՆԱՏՕ-ին կրկնօրինակող ցանկացած նախաձեռնության կապակցությամբ»,- ասել է նախարարը: Ֆելոնի հայտարարությունն հնչել էր այն լուրերի ֆոնին, որ Ֆրանսիան եւ Գերմանիան Բրատիսլավայում սեպտեմբերի 16-ին կայանալիք ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովին կներկայացնեն ԵՄ պաշտպանական քաղաքականության նոր հայեցակարգ:
