23-ամյա եզդի աղջիկը`ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան
The Independent-ը հայտնում է,որ նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ գերության ընկած 23-ամյա Նադիա Մուրադն ընտրվել է ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպանի պաշտոնում, Նադիա Մուրադն ազգությամբ եզդի է: 2014 թվականին նա գերի է վերցվել մի խումբ ջիհադիստների կողմից եւ մի քանի անգամ վերավաճառվել որպես ստրուկ: Գերության ժամանակ նրա նկատմամբ սեռական եւ հոգեբանական բռնություն է գործադրվել: Ավելի ուշ Նադիա Մուրադին հաջողվել է փախչել գերությունից: Որպես ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան, Նադիա Խալիֆը հանդես է գալու մարդկանց թրաֆիքինքի, թմրանյութերի եւ սեռական հանցագործությունների դեմ:
