ՀՅԴ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության պատասխանը Կարեն Կարապետյանին չուշացավ, եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե Կարեն Կարապետյանը շոուներին տուրք տա եւ անձնական հավակնություններով առաջնորդվի, ապա չեն կարող այդպես երկար շարունակել: Հիշեցնենք, որ խոսքը նախօրեին կառավարության առաջին նիստում Կարեն Կարապետյանի ռեպլիկի մասին է, երբ նա Արծվիկ Մինասյանի հայտարարությանն ի պատասխան, թե արտոնություն խնդրող ընկերությունները մեկ շաբաթ են սպասել, հայտարարեց, թե չի հավատում: Դաշնակցության պատասխանը, սակայն, ավելի շատ ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին է ուղղված, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում կառավարությունում Կարեն Կարապետյանին ու Դաշնակցությանը հանել դեմ դիմաց, թողնել մեն մենակ՝ ով ում կհաղթի: Դա էլ, իհարկե, տարբերակ է, եթե Սարգսյանը վստահ լինի, որ կհաղթի Կարեն Կարապետյանը: Այդպիսով նա փաստորեն կազատվի նաեւ Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածություններից, որոնք Սերժ Սարգսյանի համար ներկայումս ակնհայտորեն բեռ են դարձել, քանի որ այդ պայմանավորվածությունները անկասկած կնքված էին կարճաժամկետ նպատակներից ելնելով կամ պարզապես Հովիկ Աբրահամյանի դեմ, եւ ակնհայտ էր, որ երբ Սարգսյանը լուծի Հովիկ Աբրահամյանի չեզոքացման հարցը, դրանից հետո ՀՅԴ-ի հետ կոալիցիան դառնալու է պարզապես ժամանակավրեպ եւ իմաստազուրկ:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am