Նոր մանրամասներ. ովքեր են Կարեն Գրիգորյանի ուղղությամբ կրակոցներ արձակողները

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Երևանից Էջմիածին ընթանալիս հարձակման է ենթարկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 2106 մակնիշի 01 ՏՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո «06»-ի միջից կրակոցներ են արձակել Lexus մակնիշի 01 DD 045 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Գրիգորյանի հետ այդ պահին եղել է Toyota Camry մակնիշի 10 RO 045 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչ, 36-ամյա Կարեն Արմենակյանը ուղևոր՝ Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Արամ Գրիգորյանի հետ հետապնդել են «06»-ին։ Արդեն Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի սկզբնամասում «06»-ի միջից դուրս է եկել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո նրանց է մոտեցել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 39-ամյա Արսեն Կարապետյանը, ով կարողացել է կրակողի ձեռքից խլել ատրճանակը, որը լիցքավորված է եղել 2 փամփուշտով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանն աշխատում է Էջմիածնի քաղաքապետի օգնական, իսկ Կ. Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանում՝ «Բարեկարգում» տնտեսության տեղամասի պետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետապնդման հետևանքով Կամոյի փողոցում նաև մեքենաները բախվել են միմյանց, իսկ վնասազերծելու ժամանակ 47-ամյա Արթուր Հայրապետի Թումանյանը և Էջմածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Ստեփան Սիմոնի Աբգարյանը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետ տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Չի բացառվում նաև, որ հարուցված քրեական գործը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Անձի դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչության վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am