11 միլիոն դոլար` փախստականներին ընդունող երկրներին
ԱՄՆ-ում ընդունել են որոշում 11 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել միգրացիայի Միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին փախստականներին աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ որոշման` միջոցները տրամադրվելու են այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին: «ԱՄՆ-ի հատկացումը կապահովի միջոցներով և փորձագիտական գիտելիքներով իրավական, կազմակերպական և սոցիալական շրջանակներին, որոնք թույլ կտան ստեղծել առողջ և կենսունակ վերաբնակեցման ծրագիր»,- ասվում է պետքարտուղարության հաղորդագրությունում:
