Վարչապետի գլխավոր խորհրդականը Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաների ցանկում էր

«ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաների ցանկում էր, որից ազատվելը ժամանակին դարձել էր անհնար։ Եվ այժմ նա նորանշանակ վարչապետի գլխավոր խորհրդականն է։ Շատ խոստումնալից սկիզբ է։ Կարեն Կարապետյանին կամ այդ նշանակումը պարտադրվել է, կամ նա ընդհանրապես չգիտե Հայաստանը։ Նման կադրերով փոփոխությունների հակասիմվոլ կդառնաս» ,-գրել է Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմանն՝ Գագիկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական: Գագիկ Մարտիրոսյանը բոլոր վարչապետերի օրոք զբաղեցրել է բարձր պաշտոններ. Վազգեն Մանուկյանի, ապա Գագիկ Հարությունյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար (1990 - 1993 թթ.): Խոսրով Հարությունյանի, ապա Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ կառավարություն՝ ՀՀ պետնախարար (1993 - 1995 թթ.): Արմեն Սարգսյանի, ապա Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ էներգետիկայի նախարար (1995 - 1998 թթ.): Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1998 - 1999 թթ.): Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի, ապա նրա եղբոր` Արամ Սարգսյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ վարչապետի խորհրդական (1999 թ.): Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի արտականությունները կատարող (2001 -2002 թթ.): Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (2002 -2004 թթ.): ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք եղել է ՀՀ վարչապետի խորհրդական (2004 -2008 թթ.): Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք եղել է ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության եւ էներգետիկայի հարցերով փոխնախագահ (2008-2014թթ.): Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք էլ Գագիկ Մարտիրոսյանը եղել է Սանկտ Պետերբուրգի «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ խորհրդի նախագահ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am