Մանրամասներ՝ Իսրայելի միջուկային զինանոցի մասին
Lenta-ի հաղորդմամբ՝ Իսրայելի տրամադրության տակ 200 միջուկային լիցք կա: Այս մասին ասված է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի՝ գաղտնազերծված նամակագրության մեջ: «Թեհրանցի տղաները գիտեն, որ Իսրայելը 200 լիցք ունի, բոլորն էլ ուղղված են Թեհրանի դեմ: Մենք ինքներս էլ հազարն ունենք»,- նամակներից մեկում գրել է Փաուելը: The Independent-ը հիշեցնում է, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնություն ձեռք բերեցին Թեհրանի միջուկային ծրագրի հարցով, Իսրայելը հանդես եկավ այդ համաձայնության դեմ:
