Կինը ծննդաբերել է Պետերբուրգի կենտրոնում
Պետերբուրգում կինը ծննդաբերել է ճանապարհային խցանման մեջ, որը ձեւավորվել էր Լիգովյան եւ Վիտեբսկյան պողոտաների խաչմերուկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ականատեսների խոսքով՝ կինը երեխա է ծննդաբերել հենց մեքենայի սրահում: Ինչպես ասել են՝ շտապօգնության աշխատակիցները կնոջը նորածին երեխայի հետ հասցրել են ծննդատուն: Հաղորդագրությունը, որ կինը երեխա է ծննդաբերել հենց մեքենայի սրահում` Լիգովյան եւ Վիտեբսկյան պողոտաների հատման վայրում, հայտնվել է «ՎԿոնտակտե»-ի ընկերակցություններից մեկում:
