Լավրովը եւ Քերրին քննարկել են
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ինչպես նշվում է՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: «Ուշադրության կենտրոնում եղել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների իրագործումը, որն ուղղված է Սիրիայում խաղաղ գործընթացի գործարկմանը, հումանիտար իրավիճակի թեթեւացմանը եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարին», — ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի բանակը ստիպված կլինի դիտարկման ինքնաթիռները տեղափոխել այլ շրջաններից եւ մեծացնել հետախուզության վերլուծաբանների թիվը Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում Ռուսաստանի հետ գործողությունների համադրման նպատակով:
