Թուրքիայում ձերբակալված գյուլենականը բանտում ինքնասպան է եղել
Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ոստիկանության անցկացրած անվտանգության միջոցառումների շրջանակում Բուրսա քաղաքում ձերբակալված փաստաբան Սեյֆեթթին Յիյիթը բանտում ինքնասպանություն է գործել, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու կասկածանքով բանտարկված 47-ամյա Յիյիթին գտել են Բուրսայի բանտի զուգարանում՝ պարանով կախված: Հարուցվել է քրեական գործ:
