«Հպատակ դիվանագիտության» գինը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում  երկու հակահայկական բանաձևերի քվերակության ամփոփ  պատկերը եւ այն, թե որ երկիրը մեր նկատմամբ ինչ վերաբերմունք է դրսեւորել, բավականին խոսուն է: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դրսևորեց բացառիկ կոմպլիմենտարիզմ `մերժելով բիրտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կազմած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից տարածքներում» զեկույցը, և կողմ քվեարկելով Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով զեկույցին: Այսպիսով՝  տապալված հակահայ զեկույցին 66 կողմ, 70 դեմ, 45 ձեռնպահ հարաբերակցությամբ, ողջ ու գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան։ Բազմաթիվ դեմ ձայներ են ստացվել Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովակիայից, Հունաստանից ու Մեծ Բրիտանիայից։ Ընդունված հակահայկական բանաձևին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ են քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները կիսվել են Ֆրանսիայի,  Գերմանիայի, Հունաստանի, Իտալիա պատգամավորների մոտ։Քվեարկության արդյունքում 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ հակահայկական բանաձևը ընդունվել է։ Այս պատկերը  հայկական դիվանագիտության չգոյության, ավելի ճիշտ՝ հպատակության դիվանագիտության փաստի վառ ապացույցն է: Անհերքելի է այն իրողությունը, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը միջազգային հարթակներում, արենաներում բացառապես հանդես է գալիս այն դիրքերից, որը բխում է Ռուսաստանի շահերից: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները միլիմետր անգամ չեն շեղվում այս սկզբունքից: Թվում էր, թե հայկական կողմն այնքան համարձակություն կդրսեւորի գոնե որոշ հարցերում իր շահերից բխող լոյալություն դրսեւորելու, բայց ապարդյուն, սպասելիքները չիրականացան: Հայաստանի դիվանագիտությունը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, պատրաստ է անգամ հերքել Հայոց ցեղասպանության փաստը, եթե դա պետք լինի Ռուսաստանին: Հետեւաբար մեր նկատմամբ էլ միջազգային հանրության վերաբերմունքը խիստ համարժեք է: Օրինակ, որեւէ մեկը սին հույսեր ունե՞ր, որ Ուկրաինան պետք է իր աջակցությունը հայտնի մեզ: Դեռեւս երկու տարի առաջ հայկական պատվիրակությունը նույնկերպ վարվեց ուկրաինացիների հարցում: Հայ պատվիրակները   դեմ քվեարկեցին ԵԽԽՎ-ի կողմից ընդունած այն բանաձեւին, որում քննադատում են Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը։Փաստաթղթում ասված է, որ ԵԽԽՎ-ն «վճռականորեն քննադատում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ղրիմի հետագա բռնակցումը, ինչը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ԵԱՀԿ Հելսինկյան ակտի և Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքների»։ Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեց ԵԽԽՎ 154 պատվիրակ, դեմ՝ 26-ը, հիմնականում Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնց թվում նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նույն տրամաբանությամբ բացատրություն է ստանում նաեւ Վրաստանի վերաբերմունքը: Ուշագրավ է, որ երկու բանաձևերին էլ վրացական պատվիրակության երեք անդամները կողմ են քվեարկել, այսինքն՝ ցուցաբերել են պրոադրբեջանական ու հակահայկական դիրքորոշում։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսին է ՀՀ արտաքին քաղաքականությունը հարևան ու ոչ թշնամի Վրաստանի հետ։Քաղաքականություն պարզապես չկա, ինչու, երեւի թե Հայաստանը իրեն թույլ չի տալիս միջամտել <<մեծերի>> խաղին… Զավեշտն այն է, որ ՀՀԿ-ն նիստից առաջ Նաղդալյանին գործուղել էր Վրաստան, որպեսզի բանակցություններ վարի եւ կարողանա համոզել Հայաստանի օգտին քվեարկություն իրականացնելու հարցում: Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am