Թուրքիան սկսել է ճկունություն դրսևորել Սիրիայի հարցով. Լավրով
Անկարան հասկանում է Սիրիայում գործող ահաբեկիչների վտանգը երկրի համար և ճկունություն դրսևորում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով իր դիրքորոշման մեջ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հանրապետության նախագահ Բաշար Ասադի ճակատագրին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նորմալանում են։ Թուրքիան արդեն հասկանում է, որ իր համար ահաբեկչական սպառնալիքը դառնում է գործոն, որն ազդում է ազգային անվտանգության վրա։ Թուրքիան և մի ողջ շարք այլ երկրներ սկսում են ճկունություն դրևորել վերջնագրերից հրաժարվելուն վերաբերող հարցերում»,- ասել է Լավրովը «Սպուտնիկ Կիրգիզիի» ռազդիոկայանի եթերում։
