450.000 դոլար ՝ Մեղրիի Սբ. Սարգիս եկեղեցու վերակառուցման համար

ՀՀ մշակույթի նախարարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան  միջև այսօր ստորագրվեց «Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս /Սբ. Հովհաննես/ եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը: ԱՄՆ դեսպանի մշակութային աժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվեն Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից տարածքի ջրամեկուսացման , որմնանկարների և ծածկասալերի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: «Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր պատմությունը, մեր մարդկային պատմությունը: Հասկանլով ու հարգանք դրսևորելով պատմության նկատմամաբ՝ մենք արժևորում ենք մեր ընթացիկ կապերը  ու կերտում ենք ընդհաուր ապագան»,- նշեց դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ իր նրբագեղ որմնանկարներով Սուրբ Սարգիս եկեղեցին մշակութային գանձարանի անզուգական արժեք է թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի համար: «Միացյալ Նահանգների կառավարությունը կարևորում է այս և այլ մշակությաին հուշարձանների ու արժեքների պահպանությունը Հայաստանում, մի երկրի, որ հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ»,- ընդգծեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ռիչարդ Միլսը նշեց, որ սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է: «Գումարները, որոնք տրվում են մեր կողմից, այն արժեքների պահպանման համար են, որոնք անգին ժառանգություն են ոչ միայն տվյալ երկրի, այլև՝ ողջ մարդկության համար: ԱՄՆ պետքարտուղարությունը հատկացնում է 450.000 ԱՄՆ դոլար՝ պահպանության, վերականգնման աշխատանքների իրականացման համար»,- նշեց դեսպան Միլսը: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն էլ  շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին այս գաղափարն իրականացնելու համար: «Մենք այս տարի չէինք սպասում նման օժանդակություն հիմնադրամից,  օժանդակությունը տրվեց և  այստեղ պետք է կարևորել հենց Մեղրի քաղաքը, որովհետև այն մեր հարավային  դարպասն է, հիանալի  պատմամշակութային միջուկ  ունի»,- ասաց նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am