Ադրբեջանցի գործարարների առևանգման հարցով Բաքուն դիմել է Կիևին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը դիմել է ուկրաինացի իր գործընկեր Յուրի Լուցենկոյին՝ անհանգստություն հայտնելով վերջին շրջանում, ըստ նրա, Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիների հանդեպ կիրառվող բռնությունների առնչությամբ, գրում է ռուսական РИА «Новости» գործակալությունը: Իր դիմումի խոսքում Ադրբեջանի գլխավոր դատախազն անհանգստություն է հայտնել «ադրբեջանցիների հանդեպ բռնության դեպքերի ավելացման, ադրբեջանցի գործարարների վրա հարձակումների և առևանգման դեպքերի հետ կապված»: Նա հույս է հայտնել, որ այս դեպքերը կքննվեն, և մեղավորները կկրեն իրենց պատիժը:
