Տասնյակ հազարավոր ներգաղթյալներ կարտաքսվեն Շվեդիայից
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել փախստականի կարգավիճակի հավակնած և մերժված մոտ 80 հազար անձանց: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նշվում է, որ արտաքսման համար անհրաժեշտ կլինի վարձել չարտերային ավիաչվեթներ, իսկ այդ գործողության համար կպահանջվի մի քանի տարի: Շվեդիայում 2015-ին ապաստան է խնդրել 163 հազար մարդ: Տվյալ պահին քննարկվել է 58.800 դիմում, որից 55 տոկոսը հավանության է արժանացվել:
