Պուտինի ուշացման պատճառով ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովը հետաձգվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշացման պատճառով այսօր Բիշքեկում նախատեսված ԱՊՀ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովը երկու ժամով հետաձգվել է: Այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի նախագահի մամլո ծառայությունը: «Նկատի առնելով, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ոչ թռիչքային եղանակ է եւ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը չի կարող օդ բարձրանալ՝ ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովը ժամը 16-ի փոխարեն կսկսվի ժամը 18-ին (Երեւանի ժամանակով՝ 16-ին)»,-հայտնել են Ղրղզստանի նախագահի մամլո ծառայությունից: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով արդեն Բիշքեկ են մեկնել Հայաստանի, Ադրբեջանի. Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի նախագահները, Մոլդովայի վարչապետը, Ուզբեկստանի արտգործնախարարը:
