Տրագիկոմեդիա

Հայաստանի 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի բեմելը խորհրդարանում անցավ տրագիկոմեդիկ մթնոլորտում: Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պաշտոնաթող ու ժամանակավոր նախարարները դաժան սպասումների մեջ ԱԺ էին եկել, նրանց մեծ մասը գաղտագողի, Գալուստ Գրիգորիչի աշխատասենյակով ներթափանցեցին նիստերի դահլիճ, որպեսզի հեռու մնա լրագրողներից, իրենց մի բառ խոսքով չվնասեն հետագա պաշտոնավարման հույժ կարեւոր հարցին: Նախարարների անհաղորդ ու  տրագիկ դեմքերի ֆոնին Կարեն Կարապետյանն էլ ավելի լուսավոր էր թվում, լայն ժպիտը սկզբում չէր իջնում նորանշանակ վարչապետի դեմքից մինչեւ այն պահը, երբ հերթը հասավ իրեն: Օրենսդիրները հարցեր ունեին Կարեն Կարապետյանին, ԲՀԿ-ն անընդհատ գրոհում էր, ՕԵԿ-ը ձեռքի հետ շողոքորթում, գովաբանում, քանզի նա եկել էր փոխարինելու Արթուր Բաղդասարյանի ու նրա ՕԵԿ-ի ոխերիմ Հովիկ Աբրահամյանին, իսկ Կարապետյանն էլ սալվադորյան ոճով կտրուկ պատասխաններ տալիս՝ հարուցելով հակառակորդների զայրույթը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ եթե Կարեն Կարապետյանին որոշ ժամանակ հետո ռուսական լավագույն ընկերություններից առաջարկվի տնօրենների խորհրդում բավական բարձր աշխատավարձով աշխատանք, արդյոք Կարեն Կարապետյանը կհամաձայնի՞ և կփոխի՞ աշխատավայրը: «Իսկ եթե ոչ, ապա արդյոք Դուք տիրապետո՞ւմ եք ՀՀ բյուջեի միջոցների գոյացմանը և այլ ֆինանսական ցուցանիշներին»: Ննորանշանակի պատասխանը. «Ձեր հարցի մեջ մի ենթադրություն կա, որ ես Երևանի քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ՝ բարձր աշխատավարձով աշխատանքի, բայց եթե դուք հիշում եք, իմ հարցազրույցի մեջ դա այդպես չի նշվել: Երկրորդ՝ այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին՝ այդ եկամուտների տեսակետից շատ ավելի ցածր աշխատավարձով: Ինչ վերաբերում է՝ տիրապետում եմ ես ամբողջ թվերին՝ մակրոտնտեսական, ոչ: Եթե ՀՀ-ի վարչապետը պետք է լինի միայն այն մարդը, ով տիրապետում է, նշանակում է, որ կառավարության շենքից բացի մենք ոչ մի այլ տեղից վարչապետ չպիտի վերցնենք»,- տեղը դրեց Կարեն Կարապետյանը:  ՀՀԿ-ականներին նա ուղղակի հուժկու հարված հասցրեց՝ նախ արձանագրելով, որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց արագ փոփոխության հույս ունենալ պետք չէ, քանի որ չկա կախարդական փայտիկ, հարկավոր է համակարգային փոփոխություն: Կարեն Կարապետյանի խոսքն առաջին հերթին հավանաբար ուղղված էր այն հանրապետականներին, ովքեր հայտարարում էին, կամ սկսել էին հայտարարել, թե նա Հայաստանը կդարձնի Սինգապուր, որ նա լայն կապեր ունե ողջ երկրագնդում, ամբողջ մոլորակում: Մենք առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու, որ ՀՀԿ-ում հերթեր են գոյացել, որպեսզի գովեստի խոսքեր ուղղեն նորանշանակ վարչապետին, Վազգեն Կարախանյանն էլ չտարավ-չբերեց, բացահայտեց, որ Կարապետյանը կապեր ունի ամբողջ մոլորակում: Կարեն Կարապետյանը համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունից խոսեց Լյուդմիլա Սագսյանի հարցին ի պատասխան: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո հայտնված տիկինը սկզբում կծող, հետո քծնող ելույթով երեւի թե  փորձեց նախորդից ստանալիքը վերցնել նորանշանակից: Լյուդմիլա Սարգսյանը նախ պահանջեց Կարապետյանին ներկայացնել իր ծրագրերը, ապա նրա ելույթից եզրակացրեց , որ փաստորեն տնտեսության արագ վերականգնման հետ կապված որեւէ հույս չունենանք: Նա հորդորեց գոնե ինչ-որ հուսադրող բան ասել, թե ինչ է անելու, որ մարդիկ զգան նոր կառավարություն է եկել: Կարեն Կարապետյանը հիշեցրեց՝ 1.5 օր է, ինչ վարչապետ եմ ծանոթանում եմ մակրոտնտեսական ցուցանիշներին. «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու եւ սոցիալական լարվածության մեղմելու եւ բիզնեսի զարգացման: Բայց պետք է հասկանանք որ կախարդական փայտիկ չկա: Բաց, ազնիվ ասում եմ, ռեալ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Համակարգային փոփոխություններ են պետք»: ՀԱԿ խմբակցության պատգամավորուհին ժպիտով համաձայնություն տվեց: Հ.Գ.-Կարեն Կարապետյանի բեմելն այնքան էլ բարեհաջող չանցավ, նա հաճախ էր ասում, որ ինքը չի տիրապետում տվյալ խնդրին, երբեմն աղմկոտ հայտարարություններ անում ոմանց բիզնեսը չխելելու եւ նախկին կառավարության այլ թերությունների մասին՝ ընդգծելով իր անտեղյակությունը: Վարչապետ նշանակելիս բոլորը խոսում էին, թե արագացված տեմպերով բարեփոխումներ են հարկավոր, մինչդեռ Կարեն Կարապետյանին դեռ ժամանակ է պետք նախ իրավիճակին ծանոթանալու, հետո խնդիրները լուծելու համար: Անի Սահակյան

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am