ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ Սիրիա կուղարկեն ինքնաթիռներ
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնագրից ելնելով՝ Սիրիա կուղարկեն ինքնաթիռներ, որոնք դիտորդական թռիչքներ կիրականացնեն: Այս մասին Associated Press-ին հայտնել են ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ: Նշվում է, որ Սիրիայում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան թռիչքների քանակը չի նվազեցվի այդ քայլի կապակցությամբ. Արաբական Հանրապետություն լրացուցիչ կուղարկվեն աշխարհի այլ շրջաններում առաջադրանքներ կատարած ինքնաթիռներ: Այս որոշումը գործակալության զրուցակիցները բացատրել են նրանով, որ Պենտագոնը չի ուզում թուլացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը կավելացնի հետախուզության վերլուծաբանների թիվը՝Մոսկվայի հետ ահաբեկիչների ուղղությամբ հարվածները կոորդինացնելու համար:
