Օբաման`«Օսկարների» հետ կապված սկանդալների մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել տարբեր էթնիկ խմբերի ու ռասաների ներկայացուցիչներին հավասար հնարավորություններով ապահովմանը։ Այդպես է նա ամերիկյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում մեկնաբանել «Օսկար» մրցանակի շուրջ ստեղծված սկանդալը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Ես մտածում եմ նաև, որ «Օսկարների» շուրջ քննարկումները իրականում միայն արտացոլում են ավելի լայն խնդիր՝ հասե՞լ ենք մենք արդյոք այն բանին, որպեսզի բոլորն իրենց շանսն ունենան»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա կարծիքով՝ կինոարդյունաբերությունը պետք է տաղանդներ փնտրի և հնարավորություններ ընձեռի բոլորին։ Նա առաջարկել է կինոյի միջոցով «պատմել յուրաքանչյուր մարդու պատմությունը»։ Դա կբարելավի արվեստը, և երկրի ցանկացած բնակիչ կզգա իրեն «միասնական ամերիկյան ընտանիքի մաս»։
