Ծառուկյանը թույլտվության կարիք չունի. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ քաղաքական ուժերից թույլտվություն հարցնի՝ վերադառնա՞լ քաղաքական դաշտ, թե՞ ոչ։ «Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ քաղաքական դաշտից թույլտվություն վերցնի քաղաքականություն վերադառնալու համար»,- այսօր ԱԺ ճեպազրույցում նշեց Վ. Բաղդասարյանը` անդրադառնալով հարցին՝ իշխանությունը թույլ կտա՞ Ծառուկյանին կրկին վերադառնալ քաղաքականություն։ «Եթե մի մարդ չի զբաղվում քաղաքականությամբ, ես հրաժարվում եմ նրան գնահատականներ տալ»,- ամփոփեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
