Այն, որ Թուրքիան վաճառում է ԴԱԻՇ-ի նավթը, ապացուցված չէ
ԱՄՆ-ն համաձայն չէ Իսրայելի և Հունաստանի այն հայտարարության հետ, որ Թուրքիան վաճառում է ԴԱԻՇ-ի նավթը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներին: «Մենք համաձայն չենք այդ գնահատականի հետ: Մենք այդ մեղադրանքները հաստատող ապացույցներ չենք տեսնում»,- ասել է Թոները: «Մենք գիտենք, որ այդ տարածաշրջանում մաքսանենգությունը բազմադարյան պատմություն ունի, այնտեղ առկա են մաքսանենգության հաստատված երթուղիներ, դրանք մշտական են և բարդ է իսպառ ոչնչացնելը: Սակայն, ԱՄՆ-ն հերքում է ենթադրությունը, որ Թուրքիայի կառավարությունը որևէ կերպ օգնում է ԴԱԻՇ-ին նավթի մաքսանենգության հարցում»,- ասել է Թոները:
