Միտումնավոր խոչընդոտ՝ քարոզարշավի բնականոն անցկացման համար

Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Մայիս Աբրահամյանը հրաժարվում է գյուղի մշակույթի տան դահլիճը տրամադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նախընտրական հանդիպում անցկացնելու համար։ Այդ մասին հայտնեց սեպտեմբերի 18-ին կայանայիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանի շտաբի անդամ Սիփան Փաշինյանը (լուսանկարում)։ «Սեպտեմբերի 15-ին նախատեսում էինք գյուղում հանդիպում կազմակերպել ընտրողների հետ, որին հրավիրված էին մասնակցելու նաեւ ՔՊ վարչության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը։ Գարիկ Սարգսյանի շտաբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրավոր դիմել էր գյուղապետարան, որ մեզ տրամադրեն մշակույթի տան դահլիճը։ 3 օրվա ընթացքում գյուղապետարանը պարտավոր էր պատասխանել մեզ։ Սակայն մեկ շաբաթ անց գրավոր տեղեկացրին, որ ամսի 15-ին միջոցառում ունեն այդ դահլիճում։ Դրանից հետո դիմում ներկայացրինք՝ խնդրելով ամսի 16-ին տրամադրել դահլիճը։ Պարզվում է՝ Նոր Կյանք գյուղը մշակութային մեծ կենտրոն է Հայաստանում, այսօր մեզ ասացին, որ 16-ին էլ մշակութային միջոցառում ունեն, չեն կարող տրամադրել տարածքը»,- տեղեկացրեց Փաշինյանը։ Հարցին՝ սա արդյոք դիտարկվո՞ւմ է միտումնավոր խոչընդոտ՝ քարոզարշավի բնականոն անցկացման համար՝ Գարիկ Սարգսյանի շտաբի անդամը պատասխանեց. «Այո, իհարկե։ Գյուղապետը 17 տարվա մեջ երբեւէ մրցակից չի ունեցել, բոլորին կարողացել է չեզոքացնել, ինչը չի հաջողվում Գարիկ Սարգսյանի դեպքում։ 17 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ գյուղացիներին տրվել է ընտրելու հնարավորություն, ինչից նեղվել է Աբրահամյանը եւ փորձում է խոչընդոտներ հարուցել»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am