ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. Ռոբերտ Սեկուտա
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է,որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտնել է ,թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հակամարտության լուծման հարցերը»,- ասել է Սեկուտան և նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ, որպեսզի օգնի Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել ԼՂ հակամարտությունը։ «Անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում յուրաքանչյուր մարդու կայունության ու բարեկեցության համար լուծումը»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։
