ԵԽԽՎ.Կիևը պետք է երկխոսություն վարի Լուգանսի և Դոնեցկի հետ
ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում Ուկրաինան պետք է երկխոսություն վարի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի երկխոսությունից բացի, երկխոսություն պետք է ծավալվի նաև Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև, այդ թվում՝ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունն ու քաղաքական գործընթացներում համագործակցությունը»,- նշել է նա և անհրաժեշտ է համարում համաձայնություն ձեռք բերել համաներման մասին օրենքի, Դոնեցկի համար հատուկ կարգավիճակի, անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների շուրջ։ ԵԽԽՎ նախագահը նաև ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա։
