Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են
РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի հաղորդագրությանը հայտնում է,որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը՝ ներառյալ կողմերի միջև ուղիղ երկխոսության վերսկսման հարցը, շարունակվել է մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը: Նրանք նաև պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
