Սնոուդենը պատասխանել է Կոնգրեսի մեղադրանքներին
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը թվիթերյան էջում հերքել է ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության գծով ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի մեղադրանքները: «Հայտարարությունները, թե ես «կեղծել եմ աշխատանքի արդյունավետության գնահատականները»՝ զարմանալի են, հաշվի առնելով այն, որ ես տեղեկացրել եմ ցանցահենների համար խոցելի համակարգերի մասին», - ասել է Սնոուդենը: Նա ընդգծել է, որ կոնգրեսականների զեկույցը հնարամտորեն աղավաղված է:
