Պատերազմի ուրվականը

Ժամանակ օրաթերթը գրում է.Նկատելի է, որ առայժմ պատե­րազմի հրահրման կամ խրախուս­ման մտադրություն չունի ոչ ոք: Ավելին, կարծես թե չկա նաեւ հնարավորություն’ մի շարք գործոններից ելնելով: Այստեղ, իհարկե, առկա է մի սկզբունքային հարց: Նոր պատերազմի հավանա­կանությունը հակադարձ համեմա­տական է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբադի ամրությունից: Ինչքան ամուր են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այնքան փոքր է նոր պատերազմի հավանականությու­նը: Եվ հակառակը` որքան թույլ են, այնքան մեծ է այդ հավանականու­թյունը: Սա առաջին հայացքից աքսիոմատիկ է թվում, սակայն իրականում միանգամայն «հողե­ղեն» հանգամանք է: Խնդիրն այն է, որ պատերազմը, անկասկած, հակամարտության կարգավորման ամենաառանցքային եւ թերեւս միակ տարբերակն է: Մյուս տարբերակը հակամարտու­թյան քաղաքական «ինտեգրացի­այի» տարբերակն է, երբ Լեռնային Ղարաբաղը եւ ստատուս քվոն կներառվեն քաղաքական առկա իրողությունների մեջ, եւ այդպիսով տեղի կունենա, որպես այդպիսին, հակամարտության տրանսֆորմա­ցիա քաղաքական ռեալություննե­րի, որի հետ հաշվի կնստեն բոլորը: Այդ տարբերակը կախված է հենց Հայաստանի ուժից: Ուժ ասվածը ենթադրում է թե’ ռազմական, թե’ տնտեսական, թե’ քաղաքական, թե’ մշակութային բաղադրիչ: Այսինքն՝ ենթադրում է արդիական արժեհամակարգով պետականություն, որը իր կառավարման եւ հանրային համակեցության ցուցիչներով կպատկանի ամենաբարձր ստանդարտների: Եւ ուրեմն` կամ Հայաստանն ու Ղարաբաղը նման ստանդարտների եւ որակների ներդրման միջոցով կարգավորումը կփոխարինեն ինտեգրացիայով, կամ պատերազմն իսկապես անխուսափելի կլինի, եւ այժմ ընթանում է դրա նախապատրաստությունը: Իհարկե, դա չի նշանակում բռնկում հենց վաղը, սակայն Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո փորձելու է էլ ավելի մեծացնել իր պոտենցիալը, նրա դաշնակից Ռուսաստանը եւ Թուրքաին օգնելու են նրան այդ հարցում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան կտեւի դա, որքան ժամանակ հետո Ադրբեջանն ու նրա դաշնակիցները կհամարեն, որ նորից կարող են փորձել եւ այս անգամ հաջղել: Եւ այս իմաստով Հայաստանն ու Ադրբեջանն ըստ էության մտել են սառը պատերազմի փուլ: Ինչն էր սառը պատերազմի էությունը: Ամենեւին ոչ սպառազինությունների մրցավազքը: Իրականում ակնհայտ դարձավ, որ սառը պատերազմի ելքը ոչ թե սպառազինությունների ծավալը լամ ուժգնույունն է, այլ պայմանավորված է կյանքի ստանդարտների որակով: Այսպիսով, ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղադրույքը կատարել է հենց ծավալի վրա`  սպառազինու­թյունների ծավալի: Հայաստանի խաղադրույքը կարող է լինել պետական եւ հասարակական ստանդարտների որակը: Ի դեպ, նաեւ միայն դրա շնորհիվ է հնարա­վոր ապահովել նաեւ պաշտպանա­կան ամրություններն ու հզորու­թյունները ոչ պետության զարգաց­ման ռեսուրսների հաշվին, այսինքն` չմսխվել սառը պատերազմում: Այսպիսով, ապրիլից հետո ըստ էության հաստատված հայ-ադրբեջանական սառը պատերազմում որակական հաղթանակն է տաք պատերազմ թույլ չտալու Հայաս­տանի գրավականը: Եվ ուրեմն սա է հայկական, համահայկական խնդի­րը: Ու սա է Կովկասում խաղաղու­թյան խնդիրը: Սրանով հանդերձ` ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ըստ էության անհաջողությու­նը որոշակի ժամանակով արգելափակել է պատերազմական նոր գործողությունների հեռանկարը զուտ քաղաքական գործոնների իմաստով: Կար մի շանս, եւ հայկա­կան զինուժի սխրանքը տապալեց Բաքվի այդ շանսը: Եվ առկա իրավիճակը Հայաստա­նի համար հնարավորություն է օգտագործելու դադարը ոչ միայն պաշտպանական ամրությունների, այլ նաեւ հենց ներքին որակական տրանսֆորմացիաների միտված համակարգային ռեֆորմների, դրանց միտված գործընթացների արագացման համար: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am