Սերժ Սարգսյանն ամբողջացրեց եռանկյունին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Դավթյանը ԱԺ քվեարկությամբ, 97 կողմ եւ 3 դեմ ձայնով, նշանակվեց Հայաստանի Հնրապետության գլխավոր դատախազ վեց տարի ժամկետով: Հետաքրքրական է, որ գլխավոր դատախազի հերթական թեկնածությանը ԱԺ-ում դեմ է քվեարկել երեք պատգամավոր, ինչպես Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելիս: Այն ժամանակ քվեարկությունը դարձավ սկանդալային, երբ Նիկոլ Փաշինյանը լուսանկարեց իր քվեաթերթիկը, որից հետո առաջ եկավ հարցը, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուին կողմ քվեարկել ընդդիմությունը: Այս անգամ, սակայն, կարծեք թե ոչ մի սկանդալ չկա, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուի հարցում կա երեք ընդդիմադիր ձայն եւ 97 կողմ: Վերջիվերջո, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ընդդիմություն-իշխանություն կամ 3+2 համաձայնությունը Ընտրական օրենսգրիք շուրջ՝ մի կողմից ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, իսկ մյուս կողմից՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: Իսկ այդ համաձայնությունը, անկասկած, միայն Ընտրական օրենսգրքի շուրջ դրույթներ ու մոտեցումներ չէ, որ ներառում է, այլ նաեւ մի շարք այլ առանցքային խնդիրներ եւ, անկասկած, նաեւ գլխավոր դատախազի հարցը: Տվյալ պարագայում բանն այն չէ, որ ՀՀԿ-ն չէր կարող ՀՅԴ-ի հետ միասին անցկացնել դատախազին, որին ներկայացրել էր Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին նաեւ շատ կարեւոր է ստուգել, թե ինչպես է աշխատում «լայն կոնսենսուսը»: Կոնսենսուսը փաստորեն աշխատում է: Իսկ ինչպես կաշխատի նոր գլխավոր դատախազը՝ ըստ էության այդ հարցում կարեւոր չէ ոչ մեկի համար, քանի որ այդ կառույցը ներկայումս դուրս է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից, ֆունկցիոնալ առումով չկա այդ զարգացումների, այսպես ասած, ճանապարհային քարտեզում: Մյուս կողմից՝ այստեղ իհարկե նկատելի է նաեւ, որ Սերժ Սարգսյանն ըստ էության ամբողջացնում է իրավապահ «եռանկյունին»՝ ԱԱԾ, ոստիկանություն, գլխավոր դատախազություն, ամբողջացնում է այդ «եռանկյունու» վստահելիությունն իր հանդեպ, եւ սա թերեւս այն կոնսենսուսի գինն է, որ վճարվում է նախընտրական գործընթացի շուրջ փոխհամաձայնությունների համար: Ըստ որում՝ այդ հարցում մեծ հաշվով ընդդիմադիր ալիքի բացակայությունը երեւի թե պայմանավորված է ոչ միայն դրա դիմաց նախընտրական կոմպրոմիսներ ստանալով,- վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն անկասկած որեւէ դեպքում չի գնա նախընտրական որեւէ լիարժեք երաշխիքի,- որքան նրանով, որ իրավապահ «եռանկյունին» ֆունկցիոնալ առումով ներկայումս ավելի շուտ Սարգսյանի ձեռքին գործիք է լինելու ներիշխանական, քան լայն ներքաղաքական հարցերում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am