Ինչպես է իշխանություններին հաջողվում լրատվական դաշտի մեծամասնությունը վերահսկողության տակ պահել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է, որ Հայաստանի լրատվական դաշտի ամենաառանցքային խնդիրը դարձել է գովազդի բաշխումը: Բազում բարձրաձայնումներ են եղել այն մասին, որ հեռուստաընկերությունների գովազդի շուկայի առյուծի բաժինը տնօրինում են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին պատկանող լրատվամիջոցները: Սակայն, ինչպես հայտնի է, իշխանական կուսակցությունները եւս իրենց հեռուստաալիքներն ունեն, որոնք գովազդի բացակայության պատճառով փաստացի չեն կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել: Ուստի պատահական չէր, որ երեկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բարձրաձայնեց հեռուստաընկերությունների գովազդային շուկայի կենտրոնացված լինելու մասին` զգուշավոր, առանց անուններ նշելու: Հիշեցնենք, որ «Հ3» հեռուստաընկերությունը պատկանում է նախկին ՕԵԿ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ի դեպ, կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Միքայել Մինասյանի թիմը հեռուստաընկերությունների եւ կայքերի գովազդային շուկան վերահսկում է եկամուտ ստանալու նպատակով: Մինչդեռ իրականում այդ մենաշնորհի միջոցով ֆինանսավորվում են իշխանական լրատվամիջոցները, իսկ ազատ մամուլը կայուն եւ բավարար ֆինանսավորումից զրկվելու պատճառով չի կարողանում զարգանալ: Հենց այս համակարգի շնորհիվ է, որ իշխանություններին հաջողվում է Հայաստանի լրատվական դաշտի մեծամասնությանը վերահսկողության տակ պահել: Լրատվական կայքերի, տպագիր մամուլի գովազդի շուկան եւս մեծ մասամբ գտնվում է Միքայլել Մինասյանի թիմի վերահսկողության տակ: Այսպիսով, ինչպես տնտեսությունում, լրատվական դաշտում եւս բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհներն են: Ու թերեւս ժամանակն է, որ քայլեր իրականացվեն պետության կողմից ազատ մամուլի ֆինանսավորման ուղղությամբ, ինչպես արվում էր խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների դեպքում: Բոլորն էլ պետբյուջեից գումար էին ստանում` գոյատեւելու համար, բայց որեւէ պարտավորություն չունեին»: Ավելի մանրամասն` թերթիի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am