Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը փակվել է՝
ՌԻԱ Նովոստիիհաղորդմամբ դեսպանության Twitter-ի էջումնշված է,որ Անկարայում բրիտանական դեսպանությունը հայտարարել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, ուրբաթ փակ կլինի: Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցչությունների մեծ մասի նման՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հյուպատոսական ծառայությունների համար փակվել է սեպտեմբերի 12-15-ը նշվող մահմեդականների Կուրբան-բայրամ տոնի առիթով: Ուրբաթ, սակայն, դեսպանությունը պետք է բացվեր:
