5 հազար բաժանորդ զրկված է էլեկտրաէներգիայից
Грузия Online-ը հայտնում է,որ հինգշաբթի գիշերը գրանցված փոթորիկը և կարկտով ուժեղ անձրևը լուրջ խնդիրներ են ստեղծել Արևելյան Վրաստանում Կախեթի մարզի բնակիչների համար,փոթորկի հետևանքով ծառեր են ընկել, պոկվել են տների կտուրները, ոչնչացել է բերքը, տեղի բնակիչները մնացել են առանց էլեկտրամատակարարման: Փոթորիկը լուրջ վնաս է հասցրել Լագոդեխի, Ղվարելի, Գուրջաանի և Դեդոփլիս Ծղարոյի շրջաններին,հայտնում է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը: Գերատեսչության տեղեկություններով՝ այժմ Կախեթի մարզի 5 հազար բաժանորդ զրկված է էլեկտրաէներգիայից։ Հաղորդվում է, որ տեխնիկական խմբերը առավոտից ի վեր դեպքի վայրում են և աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
