ՀՀ-ն՝ Մոսկվայի արբանյակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկված հակահայկական զեկույցների ընդունումը կամ մերժումը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի հաղթանակն է, այլ Գերմանիայի ջանքերի արդյունքը: Այս կարծիքին է ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը: Մեզ հետ զրույցում նա հիշեցրեց, որ Գերմանիան այս տարի ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը եւ ձգտում է անել ամեն ինչ հակամարտության գոտիներում նոր էսկալացիայից խուսափելու համար: «Ակնհայտ է, որ եթե բանաձեւն ընդունվեր, դա մեծ հարված կհասցներ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակությանը, ինչն այսօր ձեռնտու չէ Գերմանիային»,- ասաց Գերասիմչուկը: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, քվեարկության էին դրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որը մերժվեց ձայների՝ դեմ 70, կողմ՝ 66 եւ ձեռնպահ՝ 45 հարաբերակցությամբ, ինչպես նաեւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի տարածքների ջրազրկումը Լեռնային Ղարաբաղի կողմից» բանաձեւի նախագիծը, որին կողմ քվեարկեցին 98, դեմ՝ 71, ձեռնպահ՝ 40 պատվիրակ: Բանաձեւերի ընդումանը կողմ էին քվեարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, իսպանացիներ, ֆրանսիացիներ, հույներ, սերբեր, բելգիացիներ, այլ երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների ընդունմանը կողմ են քվեարկել Ուկրաինայի եւ Վրաստանի պատվիրակության բոլոր անդամները: Մեր զրուցակիցը մասնավորապես Ուկրաինայի դիրքորոշումը բացատրում է մի քանի գործոններով: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի արբանյակ պետություն, եւ Կիեւը, փաստացի պատերազմի մեջ լինելով Մոսկվայի հետ, աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուկրաինացիների պատկերացմամբ՝ դեմ են Ռուսաստանի շահերին: Ինչպե՞ս կմեկնաբանեք ուկրաինացի պատգամավորների քվեարկությունը: Փաստորեն, Ուկրաինայի պատվիրակության բոլոր անդամները կողմ քվեարկեցին ադրբեջանամետ զեկույցի ընդունմանը: Ինչ վերաբերում է ուկրաինական խմբի քվեարկությանը՝ այստեղ պետք է նաեւ հաշվի առնել իրավիճակը Ուկրաինայում: Ուկրաինան երբեք չի ճանաչել ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Մերձդնեստրը, ո՛չ Աբխազիան եւ ո՛չ էլ Հարավային Օսիան: Ուկրաինայի դիրքորոշումը նույնն է նաեւ Կոսովոյի հարցում: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան միշտ հաշվի է առել վտանգները՝ կապված Ղրիմի հետ: Առավել եւս հիմա Ուկրաինան պնդելու է, որ պահպանվեն միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները: Սա լինելու է Ուկրաինայի առանցքային սկզբունքը միջազգային հարթակներում Ղրիմից եւ Դոնբասից հետո, եւ Ուկրաինան աջակցելու է նրանց, ովքեր ճիշտ են միջազգային հանրության տեսանկյունից: Եթե Կիեւը փոխի իր դիրքորոշումն այս հարցերում, նրա համար շատ դժվար կլինի շարունակել պահանջել Ղրիմի վերադարձը: Իր դերն է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանն ավելի հաճախ է սկսել ընկալվել որպես Մոսկվայի արբանյակ: Իսկ Կիեւը Մոսկվայի հետ դե ֆակտո պատերազմի վիճակում է: Այդ պատճառով, ենթադրում եմ, մեր պատվիրակները միջազգային հարթակներում մեծամասամբ աջակցելու են այն նախաձեռնությունները, որոնք ձեռնտու չեն Մոսկվային: Ես, իհարկե, համոզված չեմ, բայց ենթադրում եմ, որ եթե որեւէ նախաձեռնություն ուղղված է ՌԴ-ի կամ վերջինիս արբանյակների դեմ, ապա կպաշտպանեն այն՝ առանց մանրամասների մեջ խորանալու: Այսինքն՝ կարելի է ասել, որ իր դերը խաղացել է նաեւ Հայաստանի պատվիրակության քվեարկությունը ԵԽԽՎ-ում Ղրիմի հարցով, այդպե՞ս է: Ես չեմ բացառում այդ տարբերակը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա ադրբեջանամետ կամ հակահայկական քվեարկություն չէր: Ավելի շուտ ուկրաինացիները դա ընդունել են որպես անուղղակի միջոց կամ հերթական հնարավորությունը պահանջելու Ղրիմը եւ ցանկություն դեմարշի ենթարկել ռուսական կողմին: Համոզված եմ, որ եթե Երեւանը հանդես գա որեւէ նախաձեռնությամբ՝ ուղղված Ռուսաստանին եւ նրա ախորժակը տարածաշրջանում զսպելուն, ապա նա միանշանակ կարող է հույս ունենալ, որ կստանա Կիեւի աջակցությունը: Բայց այն ստվերը, որը Ռուսաստանը, որպես դաշնակից, գցում է Հայաստանի վրա, բացասական դերակատարություն է ունենալու նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերություններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am