Յանուկովիչի նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ են
Reuters-ը հայտնում է ,որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել շարունակել Ուկրաինայի վտարված նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ պատժամիջոցները: Փոխանցվում է, որ Յանուկովիչը բողոքարկել էր իր նկատմամբ 2014 թվականին Եվրամիության սահմանած պատժամիջոցները, որոնցով կալանքի տակ էին առնվում նախկին նախագահի եւ նրա որդիներից մեկի հաշիվները: Եվրոպական կողմը, սակայն, ներկայացրել էր անհրաժեշտ հիմնավորումներ՝ Յանուկովիչի հաշիվները սառեցնելու համար: Հիշեցնենք է, որ Յանոկովիչի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել էին 2014 թվականի մարտին՝ մեկ տարի ժամկետով, սակայն հետո երկարացվել էին մինչեւ 2016 թվականի մարտը: Եվրոպական դատարանի ներկայիս որոշմամբ, պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու մինչեւ 2017-ի մարտը:
