Օնլայն հեռարձակմամբ՝ Հալեպի իրավիճակը
Ինչպես հաղորդում է interfax-ը ` ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում սեպտեմբերի 15-ից ուղիղ հեռարձակում կսկսվի,որը կազմակերպում են ռուս զինվորականները ` ներկայացնելով Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը Սիրիայում հրադադարի ռեժիմի թափանցիկությունն ապահովելու համար:
Իրական ժամանակում ինտերնետային հեռարձակումը իրականացվում է երկու տեսախցիկներից, որոնք տեղակայված են Էլ-Հալիդիա և Թել-Ջոբեքժա շրջաններում, հետագայում Սիրիայում օնլայն-մոնիթորինգի կետերի քանակը կավելանա:

