Պենտագոնն՝ի աջակցություն ՌԴ-ի ու ԱՄՆ-ի
The Hill-ը գրում է ,որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում:Հայտարարությունն արվեց այն բանից հետո,երբ լուրեր տարածվեցին այն մասին, թե ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ է գործարքին, «Մենք պաշտպանության նախարարությունում ցանկացած դեր կկատարենք, որը հանձնարարվում է, մեզ համար սովորական՝ ամենաբարձր մակարդակով: Սիրիայում կրակի մեկշաբաթյա դադարեցումը հիմնականում պահպանվում է»,- հայտարարել է Քարտերը։ Քարտերը իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին համաձայնագրի կնքման հարցում նրա ջանքերի համար:
