ՌԴ-ն ԱՊՀ ղեկավարներին կհրավիրի Մոսկվա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կմեկնի Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին,որը նախագահում Է Ղրղըզստանը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Ռուսաստանը, որը պատրաստվում է 2017թ․նախագահել ԱՊՀ երկրների խորհրդում, առաջարկելու է պետությունների ղեկավարների հերթական նիստը հրավիրել Մոսկվայում, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Որոշում կկայացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման մասին։ Մեր կողմն առաջարկել է նիստը հրավիրել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։ Այդ ամսաթիվը, հուսով ենք, կհամաձայնեցվի Բիշքեկում»,- հայտարարել է Ուշակովը։
