Չինաստանում ինքնաթիռ է կործանվել
Չինաստանի հյուսիսում ավիաշոուի ժամանակ ոչ մեծ ինքնաթիռի կործանման զոհ է դարձել չորս մարդ, հայտնում է РИА Новости-ն: Արտակարգ պատահարը ցերեկը տեղի է ունեցել Հեբեյի նահանգի Շիցզյաչժուան քաղաքում: Չինաստանի պետական ռադիոյի տվյալի համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել ելույթի ավարտվելուց հետո: Թռիչքից երեք րոպե անց ինքնաթիռն ընկել Է թռիչքավայրէջքային գոտուց ոչ հեռու գտնվող եգիպտացորենի դաշտում: Օդանավում եղած չորս անձինք, այդ թվում եւ ինքնաթիռի օդաչուն, զոհվել են: Գետնի վրա ոչ ոք չի տուժել: Արտակարգ պատահարի պատճառները պարզվում են:
