Թրամփը խնդիր է ողջ աշխարհի համար. Մարտին Շուլց
Դոնալդ Թրամփը խնդիր է ողջ աշխարհի համար. «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Շպիգել-օնլայն» պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Աղբյուրի փոխանցմամբ` Եվրախորհրդարանի նախագահն իր խոր անհանգստութուն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել Դոնալդ Թրամփը: «Այդ դեպքում այն վայրում, որտեղ պահանջվում է պատասխանատվության բարձր աստիճան, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ակնհայտորեն անպատասխանատու մարդ»,- հայտարարել է Մարտին Շուլցը։ «Թրամփը խնդիր է ոչ միայն ԵՄ-ի, այլև ողջ աշխարհի համար»,- շեշտել է Շուլցը։ Եվրախորհրդարանի նախագահի կարծիքով` Եվրոպան ապրում է «պատմական պահ»: «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են սխալ է հայտարարում այն, ինչ ձեռք է բերվել վերջին տասնամյակներում Եվրոպայում»,- նշել է Մարտին Շուլցը:
