«Զուգարանային կրքեր» ուղիղ հեռարձակմամբ ցույց տա՞նք. Ն. Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը։ Թեկնածու Տիգրան Հակոբյանը նշեց, որ ինքն ուզում է մասնակից լինել Հայաստանի էլեկտրոնային մեդիայի զարգացմանը, կարող է հասարակության լայն շերտերի հետ լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր զանգվածային լրատվամիջոցների առաջ։Նիկոլ Փաշինյանը ՀՌԱՀ անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման տեսարանների ու բառապաշարի մասին. «Մի նախադասություն հնչեց, որ չգիտեմ…ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել: Դա պոռնո մտածողության ամենալկտի եւ բոլոր տրամաբանության, նորմալ հարաբերակցության կանոնակարգերին դեմ է: Ուզում եմ պատկերացնել ձեր գործողությունները՝ այս կարգի նախադասություններ լսելիս եւ այս կարգի հաղորդումների նկատմամբ, որտեղ բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում»: Հակոբյանը նշեց, որ այդտեղ լուծելու խնդիր կա, բայց ասաց, որ ինքն այդ հաղորդումը չի նայել, ու կոնկրետ դեպքի մասին դժվար է խոսելը։ Նրա խոսքով՝ միշտ դիսբալանս կա հասարակության տարբեր շերտերի պահանջի  և հեռուստատեսության ազատության միջև։ «Հեռուստատեսության ֆունկցիաներից մեկը նաև իրականության ռեպրեզենտացիան է հասարակությանը։ Ես ինչքանով նայել եմ այդ «Կիսաբաց լուսամուտները, դա կարող է մեզ դուր գալ կամ չգալ, բայց այն ցույց է տալիս այն շերտերը, որոնք Հայաստանում իրականություն են, ընդհանրապես արգելել այդ բաները՝ կնշանակի՝ ստեղծել ոչ իրական զուգահեռ պատկեր, որը կսահմանափակի մեր՝ օբյեկտիվ  տեղեկատվություն ստանալու իրավունքը։»,- նկատեց Տ. Հակոբյանը։ Փաշինյանն անընդունելի համարեց Տ. Հակոբյանի պատասխանը. «Մարդկանց տներում շատ բաներ են լինում, այդ թվում՝ ննջարաններում և զուգարաններում, բայց ի՞նչ անենք, հաղորդո՞ւմ պատրաստենք այդ մասին։ Դուք խոսում եք գրաքննության մասին, հիմա ՀՀ-ում կարող է լինեն հաղորդումներ՝ «զուգարանային կրքեր», ու ուղիղ հեռարձակմամբ ցույց տան՝ այնտեղ ինչ է կատարվում։ Սա նշանակում է՝ մենք հասարակության ամենաներքևի շերտերը բերում ենք էկրան»։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am