Արամ MP3. Եվրատեսիլի մասնակիցը, այսպես ասած, դուրս կգա ժողովրդի միջից

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն նոր երաժշտական հեռուստամրցույթ, որը կոչվում է «Դեպի Եվրատեսիլ»։ Անկախ բնակության վայրից՝ մրցույթին մասնակցում են 16 տարեկանից բարձր, ազգությամբ կամ արմատներով հայ կատարողներ; Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի՝ նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները։ Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան։ «Ժողովուրդ»-ը Արամ MP3-ից հետաքրքրվեց՝ ինչպիսին են նրա ստացած առաջին տպավորությունները։ – Ամեն անգամ, երբ պարզ է դառնում, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, կուլիսներում, հանրության շրջանում տարբեր ինտրիգների ենք ականատես լինում, միշտ գտնվում են մարդիկ, որոնք դժգոհ են լինում ընտրությունից։ Այժմ, հաշվի անելով, որ հաղթողը որոշվելու է ժյուրիի միջոցով եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, գուցե այդ խնդիրը գոնե մասամբ լուծվի՞։ – Այո՛, այս պարագայում մասնակիցը, այսպես ասած, դուրս կգա ժողովրդի միջից. այդ առումով մրցույթը բավական ինտերակտիվ է։ Կարծում եմ՝ մեծամասնությունը գոհ կմնա ընտրությունից։ – Հետաքրքիր է՝ մրցույթին մասնակցել ցանկացողները պատկերացում ունեն, թե իրենցից ինչ է պահանջվում։ – Հստակ պատկերացում, իհարկե, ոչ բոլորը ունեն։ Նրանցից ոմանք չհաղթահարեցին հաջորդ փուլը, քանի որ ունեին կարծրացած վոկալ, որը եվրատեսիլյան բեմի համար չէ. այդպիսի ձայնի հետ ոչինչ չես կարող անել։ Այսինքն՝ մենք ընտրում ենք ոչ միայն լավ երգող մասնակցի, այլեւ մեկին, որը կհամապատասխանի մրցույթի ֆորմատին։ Հաշվի ենք առնում՝ որքանով է նա բազմերանգ եւ ունակ փոփոխվելու։ Ի ուրախություն մեզ՝ լսումների ընթացքում հասկացանք, որ մրցակցությունը բավական ուժեղ է լինելու, ուստի բարձրացրինք մեր պահանջները եւ մեր դրած նշաձողը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am