Դիոգո Պինտո. «Ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող էր լինել անվտանգություն ապահովող»

Հարցազրույց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ ղեկավար Դիոգո Պինտոյի հետ – Դուք նշեցիք Հայաստանի համար ամենակարևոր հանգամանքի՝ անվտանգության մասին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կարող է ԵՄ-ն այստեղ Հայաստանին առաջարկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ: Այնուամենայնիվ,, այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք կարող է տարվել: – Ես, բնականաբար, ԵՄ-ի անունից չեմ կարող խոսել, ես այդ իրավունքը չունեմ։ Սա իսկապես բավականին զգայուն հարց է։ Գտնում եմ, որ ԵՄ-ն կարող է ապահովել վստահություն կառուցելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են այս փուլում։ Դուք ճիշտ ասացիք, ԵՄ-ն անվտանգության օպերատոր չէ, այդ ոլորտում խաղացող չէ։ ԵՄ-ում կան բանավեճեր՝ ԵՄ-ն պե՞տք է նման խաղացող դառնա, թե՞ ոչ։ Սա հետաքրքիր հարցադրում է, բայց ԵՄ-ն այսօր դա չէ։ Ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կարող էր լինել անվտանգություն ապահովող։ ԵՄ-ն բավականին լուրջ փորձ ունի Եվրոպայի հարևանության այլ տարածաշրջաններում այնպիսի հակամարտություններում, որոնք նման են ԼՂ հակամարտությանը։ Այս փորձը կարող է ծառայել ԼՂ հակամարտության դեպքում՝ մարդկային շփումներ, անկախության ճանաչում, ճանաչում, որ այդ մարդիկ ապրում են այնտեղ, ունեն իրավունքներ և ունեն անվտանգության կարիք, քանի որ անվտանգությունը կարևոր իրավունք է։ Ադրբեջանի դիրքորոշման դեպքում այս ամենը բարդ է անել։ Բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ն կարող է ավելին անել հումանիտար մակարդակում, ենթակառուցվածքային մակարդակում, կառույցների աջակցության մակարդակում։ Մենք հույս ունենք, որ ԵՄ-ն այս ոլորտներում պատասխանատվություն կստանձնի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am