Բանակցային գործընթացի նոր տեղեկատվությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքի՝ օրերս «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցը տրամագծորեն հակադիր գնահատականների արժանանալով Ադրբեջանում ու Հայաստանում՝ եկավ հաստատելու այն իրողությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված պատային կացությունը մոտակա ամիսներին չի հաղթահարվելու ո՛չ խաղաղ, ո՛չ էլ ռազմական միջոցներով։ Սա վկայում է, որ հակամարտ կողմերը վերստին քաշվել են իրենց «ելման դիրքերը» եւ մտածում են միայն դրանց պաշտպանության հետեւողական քայլերի մասին։ Ադրբեջանը փոխզիջումից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում է տարածքային ամբողջականության ծեծված «փաստարկով», իսկ Հայաստանը՝ մի քանի ամիս շրջանառված միակողմանի զիջումները բացառելու դրույթը փոխարինում է «ոչ մի թիզ հող»-ով։ Մինչդեռ ամերիկացի համանախագահը առանձնակի բացահայտումներ չէր արել բանակցային գործընթացում տիրող կացության եւ զարգացման հեռանկարների շուրջ։ Նա պարզապես կրկնել էր տարիներ շարունակ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքների հայտնի դրույթները՝ դրանք ամփոփելով հետեւյալ ձեւակերպման մեջ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց»։ Սույն դիվանագիտական պասաժը կարելի է մեկնաբանել ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ քաղաքականության համատեքստում՝ այն դիտարկելով որպես հակամարտությունը երկու տերությունների ջանքերով լուծելու առաջարկ։ Կարելի է, եթե ակնհայտ չլինի նաեւ այն իրողությունը, որ ներկայումս ո՛չ Միացյալ Նահանգները ժամանակ ունի զբաղվելու Ղարաբաղով, ո՛չ էլ Ռուսաստանը՝ առանձնակի ցանկություն։ Առաջինը կանգնած է իր նորագույն պատմության մեջ ամենաբարդ ու անկանխատեսելի նախագահական ընտրությունների նախօրեին, ուստի ներկա հանգրվանում կցանկանա հավասարապես կրել պատասխանատվությունը Մոսկվայի հետ, եթե վերջինս հակամարտության կարգավորումը չօգտագործի հետխորհրդային տարածքում իր դիրքերի միակողմանի ամրապնդման համար։] Մոսկվան իր հերթին լավ է հասկանում, որ Ղարաբաղի հարցում իրեն վերապահվող «դրոշակակրի» դերակատարությունը լավ քողարկված ծուղակ է, որի մեջ «ոտով-գլխով» ընկնելու պարագայում այդպես էլ չի ստանա Ադրբեջանը, բայց կարող է կորցնել Հայաստանը։ Ուստի ներկայումս ռուսական դիվանագիտության եւ այլ հաստատությունների հիմնական ուշադրությունն ուղղված է վերջին կիսամյակի ընթացքում Հայաստանում կորցրած դիրքերի վերականգնման նպատակին։ Իսկ դա ենթադրում է մեր երկրի ներքին կացության վրա իր ազդեցության լծակների մեծացմանն ուղղված քայլերի մի ողջ համալիրի իրականացում։ Ճիշտ նույն քաղաքականությունը, բայց հակառակ ծայրից, սկսել է գործադրել Միացյալ Նահանգները, բայց ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում։ Դրա վկայությունն է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցի վերաբացումը՝ սեպտեմբերի 9-ին «Washington Post»-ում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ Դեվիդ Կրամերի ու Ռիչարդ Կոզլարիչի հրապարակման եւ դրան հետեւող խորհրդարանական քննարկումների միջոցով։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am