Գերմանիան հապշտապ փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսարանները
Գերմանիան անվտանգության նկատառումներով շտապ կարգով փակել է Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսարանները: Սահմանափակ ռեժիմով են աշխատելու նաեւ Թուրքիայում գործող գերմանական դպրոցները, որտեղ կողմնակի մարդկանց մուտքը խստիվ արգելվում է: Պատճառը Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողության իրականացման մեծ հավանականությունն է:
