Վահրամ Բաղդասարյան. «Շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում»

ՏԻՄ ընտրությունների մասին զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ – Պարոն Բաղդասարյան, չնայած խոստումներին ու համաձայնագրերին, իշխանությունն ընտրական գործընթացներում շարունակում է ապավինել ավանդական մեթոդներին, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ ընտրակաշառք են բաժանում։ Օրինակ, Ձեր հարազատ Վանաձորում գազալցակայաններում գազի զեղչեր են հայտարարվել հանուն թեկնածուի, այլ համայնքներից ճնշումների մասին են ահազանգում։ Ինչո՞վ կբացատրեք իշխանության ակտիվությունը, մանավանդ որ ընդդիմադիրներն այնքան էլ ակտիվ չեն։ – Պետք է նախ ասեմ, որ շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որովհետեւ նախորդների ժամանակ, երբ բազմիցս հորդորում էինք, որ քաղաքական ուժերը պետք է ակտիվ լինեն, քանի որ իրենց նպատակներին հասնելու համար պետք է ոչ թե բուրգի գլխից սկսել, այլ ներքեւից, սակայն նրանք չէին արձագանքում, եւ հատուկենտ կուսակցություններ էին թեկնածուներ առաջադրում։ Մինչդեռ հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, բավականին ակտիվ են։ Սակայն պետք է ասեմ նաեւ, որ մինչ ընտրությունները շատերը քայլեր են անում ընտրությունները մրոտելու, նմանատիպ լուրեր են տարածում, որպեսզի հետո արդարանան, թե ինչու չհաղթեցին։ Նրանք լավ գիտեն իրենց հնարավորություններն ու այդ պատճառով չեն հրաժարվում նախկին մեթոդներից, նախապես են մրոտում ընտրությունները, ասում, որ դրանք կեղծում են։ Վանաձորից նոր եմ վերադարձել, եւ նման բանի մասին խոսելն ավելորդ է, թող անտեղի տեղը որոշ մարդիկ պղտոր ջրում ձուկ չորսան, ցեխ շպրտեն իշխող քաղաքական ուժի վրա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am