Ֆրանսիան կարող է դուրս գալ Եվրամիությունից
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության կազմից դուրս գալու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վերջին տարիներին ես բազմից հայտարարել եմ, որ մտադիր եմ հանրաքվե կազմակերպել, որպեսզի ֆրանսիացիները կարողանան իրենց կարծիքը հայտնեն Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ»,-հայտարարել է Լե Պենը՝ պատասխանելով երկրի նախագահ ընտրվելու դեպքում ԵՄ-ից Ֆրանսիայի դուրսբերման հարցով հանրաքվեի անցկացման մասին հարցին: Նա նաև նշել է ազգերին ազատ լինելու իրավունք տալու անհրաժեշտության մասին:
