Բարաք Օբաման նամակ է հղել Ալիևին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նա շնորհավորել է Ալիևին և բոլոր մուսուլմաններին Կուրբան բայրամի տոնին ուխտավորների՝ հաջը հաջողությամբ ավարտելու առնչությամբ։ «Ինձ ոգեշնչում է այն, որ միլիոնավոր մուսուլմաններ Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում օգնություն են ցուցաբերում կարիքավորներին, Մարսիկ կորցնում են իրենց տներն ու համայնքները, փորձում են իրենց համար նոր օջախներ ստեղծել, ինչը մշտապես հիշեցնում է կարիքավորներին օգնելու մեր բարոյական պարտքի մասին»,- նամակում գրել է Օբաման։
