Երկու գնացքների բախումից զոհվել է 7 մարդ
Պակիստանի Մուլտան քաղաքում երկու գնացքների բախումից զոհվածների թիվը հասել է 7-ի, «ՌԻԱ Նովոստի»–ի հաղորդմամբ՝ եւս 150-ը վիրավորվել են: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ի առավոտյան։ Բախվել են Փեշեւարից Կարաչի ուղեւորվող մարդատար գնացքն ու ապրանքատար գնացքը։ 4 վագոն կողաշրջվել է։ Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է։
