Սամվել Ալեքսանյանի աշխատակցի քրգործը սառել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առեւանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը սառել է։ Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ, կալանավորված անձինք չկան։ Դա մեր զրույցում հաստատեց նաեւ Իսրայելյանի կինը Ռուզաննան։ Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ այս գործով ամուսինը հարցաքննվել Է մեկ անգամ։ «Այս պահին ոչ մի նորության չունենք, ոչ մի բան էլ չկա, գործ չի ընթանում»,–ասաց նա։ Ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի ասելով, որ գործ չի ընթանում, Ռուզաննան այլեւս չցանկացավ պատասխանել հարցերին եւ անջատեց հեռախոսը։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից սույն գործի հետ կապված մեր հարցերին խոստացան պատասխանել այսօր։ Հիշեցնենք, Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները։ Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրգործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am