Հարկադիր վայրէջք
Թուրքական ընկերության օդանավը Անթալյա Ալմաթի չվերթի ժամանակ հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում օդանավում սկսված ծեծկռտուքի պատճառով, հայտնում է informburo.kz-ն: Ակտաուի միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Երգազի Ժոլդասովը հայտնել է, որ օդանավում վիճաբանություն էր սկսվել, որից հետո թուրքական ընկերության անձնակազմը որոշել է ընդհատել թռիչքը: Օդանավից դուրս են հանել վիճաբանության 11 մասնակիցներին, իսկ մնացած ուղեւորներին բարեհաջող կերպով հասցրել են Ալմաթի:
