«Boeing»-ը վթարային վայրէջք է կատարել Ղրիմում
«Pegas Fly» ավիաընկերության «Boeing 767-300» ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Ղրիմի օդանավակայանում՝ շարժիչի անսարքությունների պատճառով: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն: «Բարձրությունը կարգավորելու ընթացքում շարժիչի հետ խնդիրներ են առաջացել և օդաչուն որոշում է կայացրել վերադառնալ»,- հայտնել է աղբյուրը: Ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում:
